Փետրվարի 27-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում Cube Invest ներդրումային ընկերությունը և Parvanyan Consulting-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր:

Համագործակցությունը ոչ միայն կամրապնդի համընդհանուր  արժեքները, այլև հնարավորություն կտա ստեղծելու նոր ու կայուն բիզնես լուծումներ։ Երկու ընկերությունների համատեղ ջանքերը միտված են բիզնեսների արդյունավետության բարձրացմանը և կայուն զարգացման խթանմանը։

Ի՞նչ է նախատեսվում համագործակցության շրջանակում

Հուշագրի  համաձայն, Cube Invest-ը և Parvanyan Consulting-ը կիրականացնեն մի շարք նախաձեռնություններ, որոնք ուղղված կլինեն բիզնեսների աջակցությանն ու մրցունակության բարձրացմանը։ Նորարարական լուծումների, վերլուծությունների և ռազմավարական խորհրդատվության շնորհիվ նրանք կօգնեն ձեռնարկություններին արդյունավետորեն հաղթահարել շուկայի մարտահրավերները։

Այս համագործակցությունը նաև աջակցում է Հայաստանի տնտեսական զարգացմանը, զարկ տալով ֆինանասկան ոլորտում գրագետ և արդյունավետ համագործակցություններին:

Այլ հոդվածներ

News Image

ArmSwissBank-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի շուկա ստեղծողը

Մեծ ուրախությամբ հայտարարում ենք, որ այսօրվանից Cube Invest-ը ArmSwissBank-ի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի (հապավում` SWISBK) շուկա ստեղծողի կարգավիճակում է:

26.12.24

News Image

Տեղեկատվության անվտանգություն՝ հաստատված ISO 27001:2022 սերտիֆիկատով

Cube Invest-ը ստացել է ISO 27001:2022 սերտիֆիկատը՝ միջազգային հեղինակավոր Quay Audit UK Limited ընկերության կողմից։

06.12.24

Cookies settings

This website uses cookies to ensure you get the best experience on out website.