Cube Invest-ը մասնակցեց Silicon Mountains 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովին
Արհեստական բանականությունը ոչ միայն տեխնոլոգիական առաջընթացի, այլև ներդրումային մշակույթի վերափոխման շարժիչ ուժն է:
Cube Invest ներդրումային ընկերությունը հոկտեմբերի 14-ին մասնակցեց Հայաստանի ամենամեծ տեխնոլոգիական համաժողովներից մեկին՝ Silicon Mountains 2025-ին, որը տեղի ունեցավ Երևանում՝ Dvin Music Hall-ում։
Այս տարվա գագաթնաժողովի խորագիրն էր Anatomy of AI (Արհեստական ինտելեկտի անատոմիան)՝ ուղղված արհեստական բանականության կառուցվածքի, հնարավորությունների և ազդեցության խորքային վերլուծությանը։
Միջոցառումը համախմբեց տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին, ներդրողներին, ստարտափներին և պետական կառույցների ներկայացուցիչներին՝ քննարկելու ոլորտի արդի մարտահրավերներն ու ապագայի ուղղությունները։
Cube Invest-ի մասնակցությունը Silicon Mountains 2025-ին պայմանավորված էր ընկերության տեսլականով՝ խթանել նորարարական և տեխնոլոգիական ուղղվածությամբ բիզնեսների զարգացումը, ներդրումների միջոցով նպաստել Հայաստանի և տարածաշրջանի տեխնոլոգիական աճին, ինչպես նաև ստեղծել հարթակներ՝ կապիտալի և նորարարության միջև արդյունավետ համագործակցության համար։
Ընկերության ռազմավարությունը կառուցված է տվյալահեն որոշումների, համագործակցության բազմաշերտ մոդելների և պատասխանատու ներդրումների վրա՝ նպատակ ունենալով ձևավորել երկարաժամկետ արժեք թե՛ ներդրողների, թե՛ տեղական տնտեսության համար։
Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր նորարար գաղափարի հիմքում վստահությունն է՝ մարդկանց, տեխնոլոգիաների և ապագայի հանդեպ։
-min.jpg)
![]()
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ՝
Այլ հոդվածներ
Cube Invest-ը և Parvanyan Consulting-ը միավորել են ուժերը՝ աջակցելու բիզնեսների զարգացմանը
Փետրվարի 27-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում Cube Invest ներդրումային ընկերությունը և Parvanyan Consulting-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր:
27.02.25
CUBE Invest x DigiTec | Absnews.am
Նորարար և առաջադեմ ֆինանսական ներդրումային ծառայություններ առաջարկող CUBE Invest-ը հոկտեմբերի 4-ին ,5-ին ու 6-ին մասնակցեց Digitec 2024 տեխնոլոգիական ցուցահանդեսին, որտեղ մեզ անդրադարձ կատարեց Armenian Business News (Absnews.am) լրատվականը:
22.10.24