Հունվարի 25-ին  Cube Invest-ը, որպես «Մանթաշյանց» Գործարարների Միության անդամ, մասնակցեց միության 6 ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որը համախմբել էր Հայաստանի առաջատար գործարարներին, ներդրողներին և ձեռնարկատերերին։

Նույն օրը մենք նշեցինք նաև մեր հիմնադրման 8-րդ տարին, որի կապակցությամբ «Մանթաշյանց» Գործարարների Միության բոլոր անդամների համար պատրաստել էինք նվերներ ընդհանուր $40.000 չափով՝ ընդգծելով ներդրումային ոլորտի զարգացմանը խթանող մեր պատրաստակամությունը։

Միջոցառմանը մասնակից բոլոր միության անդամները ստացան նվերներ՝ միջինում 150$ արժողությամբ միջազգային ընկերության բաժնետոմսեր, իսկ Գալա ընթրիքի ընթացքում տեղի ունեցավ խաղարկություն, որին մասնակցեցին բոլոր նվեր ստացած գործարարները: Խաղարկության միջոցով 10 հաջողակ գործարարները ստացան ներդրումային պորֆտելներ`

  • 7 հատ $500 արժողությամբ

  • 3 հատ $1․500 արժողությամբ

Cube Invest-ի նպատակը միշտ եղել է ոչ միայն ֆինանսական ծառայությունների մատուցումը, այլև ներդրումային մշակույթի զարգացումն ու առաջատար գաղափարների խթանումը Հայաստանում։ Այս առիթով էլ ուրախ ենք ողջունել բոլոր մասնակիցներին և նոր կամ արդեն իսկ փորձառու ներդրողներին, ում մենք կուղղորդենք և կաջակցենք ցանկացած հարցով։

Cube Invest - Ձեր անհոգ ապագան

 

Այլ հոդվածներ

News Image

Cube Invest-ը մասնակցեց Silicon Mountains 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովին

Cube Invest ներդրումային ընկերությունը հոկտեմբերի 14-ին մասնակցեց Հայաստանի ամենամեծ տեխնոլոգիական համաժողովներից մեկին՝ Silicon Mountains 2025-ին, որը տեղի ունեցավ Երևանում՝ Dvin Music Hall-ում։

16.10.25

News Image

CUBE Invest x DigiTec | Absnews.am

Նորարար և առաջադեմ ֆինանսական ներդրումային ծառայություններ առաջարկող CUBE Invest-ը հոկտեմբերի 4-ին ,5-ին ու 6-ին մասնակցեց Digitec 2024 տեխնոլոգիական ցուցահանդեսին, որտեղ մեզ անդրադարձ կատարեց Armenian Business News (Absnews.am) լրատվականը:

22.10.24

Cookies settings

This website uses cookies to ensure you get the best experience on out website.